Քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարությունը միևնույն ժամանակ հայտնում է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։
Ինվազիվություն. Հարուցչի միկրոօրգանիզմ ներթափանցելու և տարածվելու ունակությունն է: Այս հատկությունը պայմանավորված է վերջինիս ֆերմենտատիվ ակտիվությամբ (հիալուրոնիդազա, մուցինազա, նեյրամինիդազա և այլն), որոնք դիտվում են որպես ագրեսիվության գործոններ: