Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում

Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է ուժգնանալ, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։

Այս մասին գրում է Հայկական ժամանակը՝ հղում անելով Ինտերֆաքսին։

Հուլիսին առաջին անգամ Նիմում և Բեզյեում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, ինչը պատմական ռեկորդ է։

Այսպիսով, Նիմում հուլիս ամսի համար նախորդ ռեկորդը գրանցվել է 2019 թվականին՝ 38,8 աստիճան: Հարյուր տարվա դիտարկումների ընթացքում հուլիսին քաղաքում առաջին անգամ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40 աստիճան։

Բեզյեի համար 40,4 աստիճանը «բացարձակ ռեկորդ է»: 2019 թվականին այդ վայրերում առաջին անգամ գրանցվել է 39,7 աստիճան։

Միևնույն ժամանակ, «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ երկուշաբթի օրվանից աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։

Տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Բարձր ջերմաստիճանի պատճառով Նիմի քաղաքապետարանը չեղարկել է հուլիսի 14-ին ազգային տոնի կապակցությամբ ավանդական հրավառությունը։ Անտառային տարածքներ այցելելիս քաղաքացիներին հորդորում են ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։

Նշվում է նաև, որ  Ֆրանսիայի մի քանի շրջանների հրշեջներն ակտիվորեն պայքարում են ուժեղ անտառային հրդեհների դեմ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Հաջորդը

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հերքում է․Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել

Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

«Օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի…
Դիտել

Հրավառությունները կանոնակարգող որոշումն ընդունվեց

Երևանի ավագանին 47 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլատրելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share