Շոլց. Պուտինի միակ ճանապարհը Ուկրաինայում իր անհաջողությունն ընդունելն է

Օլաֆ Շոլց / AFP

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ասել է, որ Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա պատժամիջոցների և այլ սահմանափակումների տեսքով միայն կավելանա, և Պուտինի համար այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է։

Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր զարգացման ուղին՝ առանց իր հարեւանների հարձակումների սպառնալիքի։

Կանցլերն ասել է, որ երեկ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակումը հերթական ապացույցն է Ուկրաինայի բնակչության նկատմամբ Պուտինի դաժանության մասին:

Գագաթնաժողովի ընթացքում G7 երկրները պայմանավորվել են Ռուսաստանի համար մի շարք հետագա ցավոտ քայլերի շուրջ, այդ թվում՝ ռուսական ոսկու գնման էմբարգոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Նարեկ Մալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածով նախատեսված արարք՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն…
Դիտել

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է…
Դիտել

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ․ Ֆիլիպ Ռիքեր

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share