Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։

Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ կրծաքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալվել են «օրենքով գողեր»

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու,…
Դիտել

ԱԻՆ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցում են երկհերթափոխային ծառայության օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում…
Դիտել

Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել…
Դիտել

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են.

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share