Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալության աղբյուրներին, գրում է, որ ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:

Ռուսական մեկ այլ լրատվամիջոց, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, գրում է, որ Ռաջապաքսը ժամանել է օդանավակայան՝ երկիրը լքելու նպատակով:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Շրի Լանկայի վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Շրի Լանկայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել նախագահ Ռաջապաքսին հրաժարական տալ: Իսկ մինչ այդ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ նախագահի նստավայրը տասնյակ հազարավոր ցուցարարների վերահսկողության տակ է անցել: «Ֆրանս-պրես»-ի նույն աղբյուրները հայտնում են, որ Ռաջապաքսը դեռ համարվում է նախագահ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն. Արարատ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ…
Դիտել

Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալները նվաճեց։ 92 կգ քաշային կարգի А…
Դիտել

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին

Արցախի ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share