Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Երևանյան լճի աղտոտվածության ահազանգին

«Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։

Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։

Ծրագրի իրականացման նապատակներն են՝

նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ,

նվազեցնել աղտոտվածության մակարդակը,

կանխարգելել աղտոտվածության տարածումը։

Հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միջավայրի հանդեպ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինի նախաձեռնությամբ Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն

Հաջորդը

Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն…
Դիտել

ՀՀ-ն դաշնակից ՌԴ-ից ակնկալում է աջակցություն Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում

Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share