Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման կանոնակարգումը։

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։

Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան գնելու համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Հաջորդը

Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։…
Դիտել

Տեր-Պետրոսյանը կրկին դիմում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին միավորվելու կոչով

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է այն հայտարարության տեքստը, որը ս.թ. մարտի 25-ին կայացած հանդիպմանն առաջարկել էր ընդունել ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share