Շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատավական շտաբը։

Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախը մենակ չէ․ Գագիկ Ծառուկյան

Հաջորդը

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. 17:00 դրությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքացիական հասարակությունը պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը

Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ. «Ս.թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է…
Դիտել

Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Կյանքի պուրակ ստեղծելու որոշումը մտել է գործմակամ փուլ։ «Չափազանց կարեւոր այս…
Դիտել

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը կիրակի հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի պատմության ամենաարյունալի հարձակումներից մեկում, երբ իսլամիստական ՀԱՄԱՍ…
Դիտել

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share