Ո՞րն է Ադրբեջանի նպատակը․ Արմեն Պետրոսյան

Ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանի առանցքային նպատակը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի տապալումն է։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Ակնհայտ է, որ Թուրքիայում ընտրական գործընթացի պատճառով առաջացած ժամանակային պատուհանը հատկապես Արևմուտքի կողմից օգտագործվում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում Բաքվին փոխզիջումների մղելու հարցում արդյունավետ ճնշում գործադրելու նպատակով։ Հետևաբար նման պայմաններում Ադրբեջանի(գուցե նաև թուրք-ադրբեջանական) մարտավարությունը լիովին կանխատեսելի է՝ հնարավորինս ձգձգել բարձր մակարդակի բանակցությունները։

Այդ նպատակով նկատելի են հետևյալ մարտավարական քայլերը՝

1. Առավելագույնսնս շահել Արևմուտքի վստահությունը տարածաշրջանային զարգացումներում։

Այդ նպատակով Բաքուն ավելի է ամրապնդում իր դիրքերը հակաիրանական ճակատում, զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով Երևան-Թեհրան մտացածին ռազմական համագործակցության վերաբերյալ։

Բացի այդ, հակառուսական ուղեգծում Ի. Ալիևը յուրօրինակ ժեստ արեց՝ չմասնակցելով Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի հերթական տոնակատարություններին։

2.Ադրբեջանը ռազմական լարվածություն է սադրում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով Երևանին դրդել՝ հրաժարվելու առաջիկա առնվազն 3 բանակցային շրջափուլերից։

Հետևաբար, Բաքվի բազմակողմ սադրանքներին պետք է վերաբերվել սառնասրտորեն՝ հնարավորինս հաշվարկելով բոլոր հնարավոր սցենարները։ Իսկ այս պահին առանցքային վճռորոշ գործոնը Թուրքիայի ընտրությունների արդյունքներն ենլ Դրանք վարկանիշով 3-րդ թեկանծուի՝ Մ. Ինջեի՝ ընտրական գործընթացից դուրս գալու հանգամանքով պայմանավորված՝ ավելի ու ավելի են ընթանում 1 փուլով հանգուցալուծման սցենարով»,- նշել է Արմեն Պետրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Զանգեզուրի միջանցքը» ռուսական օդանցք

Հաջորդը

«Մերսեդես»-ի վարորդը մեքենայով դիտավորությամբ հարվածել է պարեկների ավտոմեքենաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Խորապես ցավում եմ կատարվածի համար. Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն անդրադարձել է բանակի օրը «Եռաբլուրում» իր սկանդալային պահվածքին եւ ներողություն…
Դիտել

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ…
Դիտել

Խորհրդակցություն Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share