«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։ Փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է նկարահանված հույների կողմից, մյուսը՝ արեգնտինացիների, մյուսը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ:  Ավելին՝ 19-րդ Ոսկե ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերամին»,-նշում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի վաճառքից հարկերի գանձումը

Հաջորդը

Թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է,…
Դիտել

Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում մայիսի 18-ից 20-ը Արցախում մի շարք  միջոցառումներ են անցկացվելու: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share