Ոստիկանության զորքերի հրամանատարն ու ՃՈ պետն այցելել են մարտական դիրքեր

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանն այցելեցին հանրապետության հյուսիսարևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ճանապարհային ոստիկանության կողմից մարտական դիրքերում տեղադրվեցին արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ, իսկ հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ։

Զորամասի հրամանատարության ուղեկցությամբ ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը շրջեցին դիրքերում, ծանոթացան մարտական հերթապահության առանձնահատկություններին, զրուցեցին սահմանապահ ոստիկանների հետ։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ճանապարհային ոստիկանության անձնակազմին՝ դիրքապահ ոստիկանների կողքին լինելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Հաջորդը

Արցախի պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ G-20-ի  նախարարների հանդիպման հարթակում: Այս մասին…
Դիտել

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք…
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share