Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ գործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։

Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Վահե Ղազարյանը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել գործակցությունն ընդլայնելու համար։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել գործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Հաջորդը

Քննարկվել են ՀՀ եւ ՌԴ միջեւ մաքսային գործակցության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է,…

Արցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share