Ովքե՞ր են տուժելու, երբ փողոցի կրկեսն ավարտվի

Ընդդիմությունն արդեն մոտ երկու շաբաթ Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Մայիսի 1-ից սկսված ակցիաների նպատակը իշխանափոխությունն է։ Բողոքի ակցիաների սցենարը պարզ էր՝ փողոցները փակելով ավելի շատ մարդկանց ներգրավվել իրենց շարքերը։ Թեպետ ընդդիմադիրները միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ օրեցօր իրենց շարժումն ավելի է հզորանում, սակայն ակնհայտ է, որ նրանց շարքերը եթե նույնիսկ չի պակասում, ապա հաստատ չի էլ ավելանում։ Փոխարենն ավելանում է ընդդիմադիրների ներքին պայքարը, որը գնալով վերածվում է միմյանց բացահայտ խայթոցների։

Ներքին «գվռտոցի» նախադրյալներն ավելի ակնառու են դառնում։ Օրինակ՝ Արթուր Վանեցյանն առանց անուններ հնչեցնելու հայտարարում է, որ հրապարակում կան մարդիկ որոնք վնասում են շարժմանը։ Իսկ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է. «մարդիկ կան Նիկոլի «պոլի շորի» նման ծառայել են, հիմա էլ եկել են նիկոլիզմի դեմ են պայքարում»։ Առանձին դաշնակցականներ, կամ այս ուժին հարող անձինք ևս սկսել են մեղավորներ փնտրել։ Սրանք ներքին անհամաձայնությունների թերեւս առաջին ծիծեռնակներն են։

Այն որ նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների շարժումը՝ կամ գնալով մարելու է, կամ վերածվելու է ներքին սուր հակասությունների թատերաբեմի՝ պարզ էր թերևս սկզբից։

Ընդդիմության շարժմանն են միացել այնպիսի օդիոզ դեմքեր, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել երկիրն ու ժողովրդին կեղեքելով։ Հենց այդ դեմքերի պատճառով է նաև, որ երկիրը կանգնել է լուրջ սոցիալական, անվտանգային, իրավական մարտահրավերների առաջ։

Այսօր այդ նույն դեմքերը փորձում են փրկչի անվան տակ կրկին գալ իշխանության։ Բնականաբար օգտագործելով այն մարդկանց՝ որոնց տարիներ շարունակ արհամարել են, շահագործել են, «հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության» կարգախոսով ուղղակի թաղել են աղքատության ճահիճներում։

Մեծ հաշվով իշխանությունը փողով հաշվող ուժերի մեջ՝ վաղ թե ուշ լինելու է ներքին ու ինչ որ պահից սկսած նաև բացահայտ «գզվռտոց»։ Հետաքրքիր է, երբ փողոցային կրկեսն ավարտվի՝ փողոցի օդիոզներն ի՞նչ են ասելու այն մարդկանց, որոնք հավատացել էին թե ամեն ինչ արվում է երկրի փրկության համար։ Այս կրկեսի հիմնական տուժողները հենց այդ մարդիկ են լինելու։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Չուչել» ներկայացման պրեմիերան և բեմից բարձրաձայնվող կարևոր թեման

Հաջորդը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քննադատությունը ՀԱՊԿ հասցեին հակաարդյունավետ է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ պահանջներին և հայտարարություններին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Մենք…
Դիտել

ՔՊ-ն 54.13 տոկոսով առաջատար է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1983 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 54.13 տոկոսով առաջատար է: «Հայաստան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share