Որոնողական աշխատանքները չեն վերսկսվել

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Մարտի 15-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսվել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով: Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա որոնողական աշխատանքները վաղը կվերսկսվեն:

Եղանակի պատճառով անհետ կորած և զոհված զինծառայողների որոնումները դադարեցվել են դեռևս մարտի 12-ից:

Զինադադարից հետո առայսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված 96 զինվորների նոր անուններ

Հաջորդը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիում ավարտին են մոտենում «Զանգակ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները

Ավարտին են մոտենում «Զանգակ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։ Տարածքային զարգացման հիմնադրամի…
Դիտել

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքրված, բայց միջավայրը գրավիչ չէ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքրված, բայց միջավայրը գրավիչ չէ։…
Դիտել

Երևանում տրանսգենդերի սպանության գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share