Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալով անկախ դատական համակարգի բարելավման հարցին՝ մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց բարեվարքությունը պետք է ստուգվի, այլ նաև գործողներինը։ Քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է»,- ասաց նա։

«Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք մեր իրականացված բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա, մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել։ Մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից, բայց ուզում եմ հետևյալ արձանագրումն անել։ Վերջերս թերթում էի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի։ Եվ այդ ցանկում է նաև անկախ դատական համակարգ վերնագիրը։ Այսինքն՝ մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից պետք է արձանագրենք, որ մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ այստեղ մենք ունենք շատ էական առաջընթաց։ Եվ Արևելյան գործընկերության շարքում լինել առաջատար այս ուղղությամբ, ընդ որում մի շարք ուղղություններով Հայաստանը առաջատար է, մասնավորապես, ընտրությունների վստահելիության, խոսքի ազատության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատական բարեփոխումների հսկա հատված ուղղակիորեն կապված է կառավարության թվային օրակարգի հետ։ Ըստ նրա՝ հետագայում կարող է ներդրվել համակարգ, որ քաղաքացիական դատավարությունները տեղի կունենան գրավոր կարգով, այսինքն ՝ մարդիկ իրենց տներում նստած այլևս դատարաններ գնալու անհրաժեշտություն չեն ունենա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Հաջորդը

Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120…
Դիտել

Վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը

Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը: Փոփոխությունների համաձայն`…
Դիտել

Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: «Դա կոպիտ…
Դիտել

Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը

Ռուսաստանի խաղաղապահների ինժեներ-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ռուս զինծառայողներն աշխատանքներ են իրականացրել Մատաղիս բնակավայրի մատույցներում, ինչպես նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share