Որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Փաշինյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով՝ որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով: Աս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու դեռ չեն հրապարակվել ՀՀ ԶՈՒ՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները:

«Նաև 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների՝ մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում է այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի անունների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են: Նաև հաշվի առնենք, որ կան մարմիններ, որ պետք է նույնականացվեն վերջնական», – պարզաբանեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել:

«Այդ պատճառով, նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են», – հավելեց կառավարության ղեկավարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Հաջորդը

Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

Առնչվող նյութեր
Դիտել

Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման բանալին. Պատել

ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։ «Ակնկալում ենք…
Դիտել

Ֆրանսիայի հետ առկա են գործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ․ Արարատ Միրզոյան

Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ…
Դիտել

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share