Որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները. ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Հարգելի՜ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։

Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։

Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է թանկարժեք քարերի ու կանխիկ դրամական միջոցների առանց հայտարարագրման տեղափոխման դեպք

Հաջորդը

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն դրամ հափշտակելու փորձ է արվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է, թե որտեղ են անցկացվելու ՀԱՊԿ 2023 թվականին նախատեսված զորավարժությունները

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ սեպտեմբերին Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ 2023 թվականին…
Դիտել

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից կմեկնարկի 1 ժամ շուտ: Այս մասին հաղորդագրություն է տարևածել Երևանի…
Դիտել

Բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share