Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի տոկոսների գումարների չափով եկամտային հարկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկա­կան անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։

Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․

  • 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե  ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահման­ված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վար­չական տարածքում ներառված առաջին գոտում:
  • 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչա­կան տարածքում ներառված երկրորդ գոտում։
  • 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։
  • 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վար­չական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մին­չև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարա­րութ­յան թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնա­կելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով (160-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ):

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Երևանի պահածոների գործարան» փբը-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել է

Հաջորդը

<strong>Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին…
Դիտել

Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Փաստաթուղթը նշում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share