Ուկրաինական մի քանի քաղաքներում պայթյուններ են լսվում

«Ռիա նովոստին» հղում անելով Ուկրաինական լրատվամիջոցներին՝ հայտնում են, որ պայթյուններ են լսվում Կիևում, Կրամատորսկում, Օդեսայում, Խարկովում։

«Հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտյան, ժամը 5:00-ից հետո (Մոսկվայի ժամանակով 6:00-ից հետո) պայթյուններ են հնչել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, առնվազն չորս պայթյուն է գրանցվել Կրամատորսկում, հզոր պայթյուն է որոտացել Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում։ Հզոր հրետակոծություն է սկսվել Դոնբասում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայթյուններ են լսվում նաև մայրաքաղաքում, դրանք լսել են Պոզնյակովի և Տրոյեշչինայի բնակիչները։ «Միևնույն ժամանակ տեղեկություններ կան Բորիսպիլի օդանավակայանի մոտ պայթյունների և կրակոցների մասին», – հայտնել է «Ունիան» գործակալությունը։

Հիշեցնենք, որ այս գիշեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը սկսեց

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների մասնակցության հայտ է ներկայացրել 15 թիմ

15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

ՌԴ կողմնակիցները թանկ գին են վճարելու. G7 ԱԳ նախարարներ

G7-ի երկրները ճապոնական Կարուիզավայում կայացած հանդիպման ժամանակ հստակ դիրքորոշում են հայտնել Ռուսաստանի և Չինաստանի ագրեսիվ գործողությունների դեմ։ «Այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share