Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Պատերազմի հինգ ամիսների ընթացքում Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի` որպես աշխարհում երկրորդ բանակի մասին միֆը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նա թվարկեց անհաջողությունները, որոնք Ռուսաստանն ունեցել է Ուկրաինայում։ Ըստ նրա՝ Կիևի գրավման և երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու արագ պլանը տապալվեց։ Հակառակորդի ուժերը շատ ուղղություններում չեն կարողացել լուծել իրենց առաջ դրված խնդիրը։ Արդյունքում՝ ՌԴ օկուպացիոն զորքերը ստիպված եղան նահանջել Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերից։ Խարկովի համար կռվում ևս ռուսական օկուպացիոն զորքը պարտվել է և ստիպված նահանջել։

«Ձախողում երկրորդ՝ ՌԴ բանակին չի հաջողվել հասնել օդային գերազանցության։ Ձախողում երրորդ՝ Սև ծովում ևս առավելության հասնել չի կարողացել՝ խորտակվել են մի քանի խոշոր նավեր։ Ձախողում չորրորդ՝ Զմեինի կղզուց փախուստը նրանք բարի կամքի դրսևորում որակեցին՝ քողարկելով իրենց անկարողությունը: Ձախողում հինգերորդ՝ ռուսական բանակը պարտվել է Խարկովի դեմ մարտերում, կրել է կատաստրոֆիկ կորուստներ՝ չկարողացավ շրջափակել ուկրաինական զորքերը Դոնբասում։ Պատերազմի հինգ ամիսների ընթացքում Ուկրաինայում լիովին ջախջախվեց աշխարհի երկրորդ բանակի մասին միֆը»,- ասաց Ավտոնոմովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային արևմտյան զենքի մասսայական մատակարարումից հետո ռուսական զինված ուժերի համար իրավիճակը միայն բարդանում է։ Չի իրագործվել ուկրաինական զորքերի նկատմամբ ոչ մի խոշոր շրջափակման օպերացիա։ Ըստ նրա՝ պատերազմը ցույց տվեց, որ ռուսական բանակն ի զորու է հաղթել միայն տասնյակ հազարավոր զինվորականների կյանքով։

Դենիս Ավտոնոմովն անդրադարձավ նաև Ռուսաստանի դինավագիտական ու տնտեսական մեկուսացմանը՝ նշելով, որ պատժամիջոցներն աստիճանաբար սկսել են գործել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Հաջորդը

Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը.ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության գործընթացին։ Լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն ասել է.…
Դիտել

Ստեփան Սաֆարյանը թողնում է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը

Ստեփան Սաֆարյանը թողնում է Հանրային խորհրդի նախագահի պաշոտնը։ Սաֆարյանը «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակով մասնակցելու է Ազգային ժողովի…
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քնարկվել են շփման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share