Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. փոխվարչապետ

Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

«Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։

Մյուս կողմից, տարածքային համաչափ զարգացմանը հետամուտ լինելով, մենք նպատակ ունենք, որ կրթական ծառայությունները մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում։

Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝

-Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ,

-Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ,

-Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։

-Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը։

Կարևորում եմ նաև այն, որ կրթության փոխակերպման միջազգային միտումների համատեքստում Ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թվականին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

Հաջորդը

Քաղաքապետարանը կսատարի և կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

77 երթուղու վարորդը հարբած է եղել. նա հեռացվել է աշխատանքից․ Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն անդրադարձել է մայրաքաղաքի թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպին՝ «Ֆեյսբուքի» իր…
Դիտել

Պաշտպանի հաստատությունը արձանագրել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ

«Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share