Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լացիո»-ին և առավելության հասավ 2:1 հաշվով:
Օրվա մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն տանը հյուրընկալելով «Աթլետիկո»-ին առավելության է հասել 2:0 հաշվով:
Ավելի վաղ ՉԼ ¼ եզրափակիչ էին դուրս եկել նաև «Ռեալ»-ը, «Լիվերպուլ»-ը, ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Պորտու»-ն և «Բորուսիա»-ն (Դորտմունդ):