Չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութն ԱՀԿ կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին:

ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է COVID-19-ի ծանր դեպքերը,  հոսպիտալացումները և մահվան ելքերը։

Առկա ապացուցողական տվյալների հիման վրա` ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով: Հետևաբար Հայաստանում «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջև 28 օր միջակայքով, ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով:

Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխատանքից ազատվել են Աբովյանի դիահերձարանի վարիչն ու 2 աշխատակից

Հաջորդը

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է պատգամավորության թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված…
Դիտել

Եվս 4 աճյուն

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ գերիների ազատ արձակումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայատարարություն են տարածել եւ ողջունել են Ադրբեջանի կողմից հայ գերիներ՝ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Վարչապետը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share