Չինաստանը հետ է կանչել Լիտվայում իր դեսպանին

Չինաստանը հետ է կանչում Լիտվայում իր դեսպանին` Թայվանում ներկայացուցչություն բացելու Վիլնյուսի մտադրության պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:

«Լիտվայի կառավարությունը` անտեսելով դիվանագիտական ներկայացուցչությունները և հնարավոր հետևանքների վերաբերյալ Չինաստանի հրահանգները, հայտարարել է, որ թույլ կտա Թայվանի վարչակազմին հիմնել ներկայացուցչություն Թայվանի անունից», – ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Չինաստանի առավարությունը կտրուկ բողոք է ներկայացրել դրա դեմ և որոշել հետ կանչել Լիտվայում Չինաստանի դեսպանին և խնդրել Լիտվայի կառավարությանը հետ կանչել Չինաստանում Լիտվայի դեսպանին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պեկինը պնդում է, որ Վիլնյուսի գործողությունները «կոպտորեն խախտում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարության ոգին և լուրջ վնաս են հասցնում Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուս խաղաղապահները «քոչվորական» ականանետի մարտավարություն են մշակել

Հաջորդը

Բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԻՆ-ը ուժեղացված ծառայություն է իրականացնում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Կառավարությունն այսօր որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք»…
Դիտել

ՔՊ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share