ՉԼ․ ՊՍԺ-ն եւ «Չելսին» հաղթեցին մրցակիցներին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին, պորտուգալական «Պորտուն» ու Լոնդոնի «Չելսին»։

Մյունխենում տեղի ունեցած դիմակայությունում 3։2 հաշվով հաղթեց փարիզյան ակումբը։ Դուբլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Իր հաշվին գոլ գրանցեց նաեւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։ «Բավարիայից» գոլեր խփեցին կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը եւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց «Չելսիի» հետ եւ պարտվեց 0։2 հաշվով։ 32-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց լոնդոնյան թիմի անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ Իսկ 85-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը։

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 13-ին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամբողջ արդարադատությունը հայտնվեց փակուղում․ Ստյոպա Սաֆարյան

Հաջորդը

6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել. Ավտոմեքենան գլխիվայր շրջվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Հայաստանի հանրապետության տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Արագածոտնի մարզում…
Դիտել

Արա Այվազյանն ու Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք.Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են հայ գերիների հարցը

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին …
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Վարչապետ Փաշինյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share