Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։

Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն<br>այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հաջորդը

Մասնակի փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել է նռնականետ.ՊԲ

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հարկ է թողնել եկող սերունդներին․ ՌԴ դեսպան

Մեր մոտեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այն հարցն է, որ հարկ է թողնել եկող սերունդներին։ Այս մասին լրագրողների…
Դիտել

ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ. Նեդ Փրայս

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, ինչպես նաև՝ վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share