Պաշտպանի հաստատությունը արձանագրել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ

«Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ չի եղել կամ որևէ այլ կերպ ներգրավված չի եղել։ Դրա վերաբերյալ կան ապացույցներ»,-սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտնեց, որ Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ. «Մենք նույնականացրել ենք այդ անձանց։ Ապացույցները կան։ Այդ ամենը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությանը»։

Պաշտպանն ասաց, որ թիրախավորվել են շտապօգնության տրանսպորտային միջոցներն ու անձնակազմը, լրագրողներ, ինչի վերաբերյալ կան ապացույցներ. «Դրանք միջազգային հումանիտար իրավունքի ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ են»։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ Պաշտպանի հաստատությունը շարունակում է հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը, ամփոփվում են, որի վերաբերյալ կհրապարակվի զեկույց, տվյալները կկիսվեն առնվազն իրավապահների ու ԱԳՆ-ի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացիոնար բուժումը ԲԿ-ներում. ԱՆ

Հաջորդը

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում…
Դիտել

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստում ցուցմունքներ է տալիս…
Դիտել

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share