Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ԱԺ միջադեպից

«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,– հայտնել է նա։

Հիշեցնենք`այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հաջորդը

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում…
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share