Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել է ամբողջապես․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադառնալով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել է ամբողջապես։ Ճգնաժամը չունի մեկ պատճառ, պատճառները բազմազան են։

Պատերազմի պարտությունը պատճառ չէ, այլ հետեւանք՝ մինչ այդ տարիներով խորացող, բայց տարբեր միջոցներով քողարկվող, լռեցվող, չբարձրաձայնվող ճգնաժամի: Իսկ ճգնաժամի խորքային պատճառներից մեկը, եթե ոչ հիմնարարը թերեւս այն է, որ մենք իբրեւ պետություն մեր ինքնությունը կառուցել ենք Արցախի հաղթանակի վրա՝ ներսում, մեր հանրային, ազգային կյանքում, իսկ մեր պետական արտաքին կյանքում բանակցել ենք այդ հաղթանակի մի զգալի մասից հրաժարվելու թեմայով, հայտնել դա անելու պատրաստակամություն:

Մեզ թվացել է, կամ բանակցողներին, տարիներ շարունակ, որ դա պարզապես հնարամտություն է: Մենք կասենք այո, պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, պատրաստ ենք 5+2-ի կամ 4+3-ի կամ 6+1-ի, կամ որեւէ այլ թվաբանության, բայց դե գերտերությունները էդ հարցում համաձայնության չեն գա ու «կպլստանք», կամ դե «Ռուսաստանի նման հովանի ունենք՝ չի թողնի պատերազմ լինի»: Չէր կարող չառաջանալ պետական ճգնաժամ՝ ներքին եւ արտաքին, ճգնաժամ, եթե պետությունը ներսում պետական ինքնության հիմք է դարձնում հաղթանակը, դրսում պետական քաղաքականության առանցք է դարձնում այդ հաղթանակը հանձնելու թեման: Մնացյալը ներքաղաքական «ռազբորկաներ» են իշխանության համար պայքարում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թրամփը ստեղծում է իր սեփական սոցիալական ցանցը

Հաջորդը

Կառավարությունը փոփոխություն է կատարել արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագրում

Առնչվող նյութեր
Դիտել

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական…
Դիտել

Սամբոյի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքեր

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share