Պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ

Արևմտյան երկրները սկսել են կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Եվրամիության, Ամրիկայի միացյալ նահագների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի սահմանափակող միջոցառումներն ուղղված են Ռուսաստանի ֆինանսական հատվածին: Սահմանափակվելու է բարձր տեխնոլոգիաների արտահանումը դեպի Ռուսաստան։ Արեւմտյան երկրները նաև սև ցուցակում են ներառել քաղաքական գործիչների, բանկային ներկայացուցիչների և այլ մարդկանց:

Կանադայի սև ցուցակում ներառված են Ռուսաստանի 382 քաղաքացի, այդ թվում, Ռուսաստանի խոշոր բանկերից մեկի ղեկավար Գերման Գրեֆը, գործարար Եվգենի Պրիգոժինը և նրա ընտանիքի անդամները,  Օտտավան առանձին պատժամիջոցներ է կիրառել նաեւ 351 պատգամավորների նկատմամբ, ովքեր աջակցել են Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնիշխանության ճանաչմանը։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև 32 իրավաբանական անձինք, այդ թվում՝ 27 ֆինանսական կազմակերպություններ, ինչպիսիք են Կենտրոնական բանկը, Գազպրոմը և ֆինանսների նախարարությունը։ Բացի այդ, Կանադան կչեղարկի արտահանման բոլոր թույլտվությունները, որոնք նախկինում ստացել էին ռուսական ընկերությունները և կդադարեցնի նորերի տրամադրումը։

Ճապոնիան որոշել է խստացնել  պատժամիջոցները երեք ուղղություններով. Տոկիոն դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին, սահմանափակում է ապրանքների արտահանումը ռազմական կազմակերպություններ, սառեցնում է մի քանի բանկերի ակտիվները։ Ճապոնիան էներգետիկ ոլորտը բացառել է պատժամիջոցների փաթեթից՝ համաձայնեցնելով այդ հարցը ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին է հայտարարել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ըստ Բայդենի պատժամիջոցները պետք է հսկայական վնաս հասցնեն Ռուսաստանին։

«Մենք նպատակուղղված մշակել ենք այս պատժամիջոցները՝ դրանց ազդեցությունը Ռուսաստանի վրա առավելագույնս երկարաժամկետ դարձնելու եւ Միացյալ նահանգների ու իր դաշնակիցների համար նվազագույնի հասցնելու համար»:

Բայդենը հայտարարել է, որ սահամանափակվելու են Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտ ստերլինգով եւ իենով վիզնես վարելու ու համաշխարհային տնտեսության մաս լինելու հնարավարությունները: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվելու ռուսական մի քանի  բանկերի նկատմամբ, որոնք միասին տիրապետում են մոտ 1 տրլն դոլարի ակտիվենրի:

«Մենք նաեւ արգելափակելու են 4 խոշոր բանկ, ինչը նշանակում է, որ նրանց բոլոր ակտիվները ԱՄՆ-ում սառեցվելու են: Երեքշաբթի մենք արդեն սահմանափակել ենք  ամերիկյան եւ եվրոպական ներդրողներից գումար ստանալու Ռուսաստանի կառավարության հնարավորությունը; Այժմ մենք նույն սահմանափակումները տարածում ենք ռուսական խոշորագույն ձեռնարկությունների վրա»:

Բայդենը նաև խոստացել այսպես ասած «հարվածել» ավիատիեզերական արդյունաբերությանը, և բանակի արդիականացմանը։ Կխստացվի դեպի Ռուսաստան օդանավերի մասերի մասերի արտահանումը:

Իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է նաև հեռացնել ռուսական բանկերն իր ֆինանսական համակարգից։ Ռուսաստանում պետական ​​և մասնավոր ընկերություններին կարգելվի միջոցներ հայթայթել Մեծ Բրիտանիայում, գործարքներ կատարել իրենց արժեթղթերով և վարկեր ստանալ։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչությունը կասեցրել է ռուսական ավիաընկերության համար Միացյալ Թագավորություն թռչելու արտոնագիրը:  Կսահմանափակվի Ռուսաստանի քաղաքացիների ավանդների չափը բրիտանական բանկերում: Լոնդոնը նաև կարգելի բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտահանումը։

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Արևմուտքի պատժամիջոցներին՝ «միակողմանի սահմանափակող միջոցներին», որոնք «ըստ սահմանման անօրինական են»։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատասխան միջոցներ կարող են լինել և որքան շուտ դրանք կձեռնարկվեն։ Այս իրավիճակում կարևոր է կենտրոնանալ արդյունավետության վրա, այլ ոչ թե արագության, ասել է Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

Միեւնույն ժամանակ Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրասրտվել են պատժամիջոցներին:

«Իհարկե, մենք բոլորս, և դուք նույնպես, հասկանում ենք աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, և այս կամ այն կերպ պատրաստվել ենք նրան, ինչ տեղի է ունենում այժմ՝ սահմանափակումների և պատժամիջոցների քաղաքականության առումով», – ասել է նա:

Արեւմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի առաջին պատասխանը հայտնի դարձան ուրբաթ առավոտյան։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ի պատասխան բրիտանական ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումների, Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Բրիտանիայի հետ կապված կամ այնտեղ գրանցված բոլոր օդանավերի մուտքը եւ տարանցումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԼ եզրափակիչը Սանկտ Պետերբուրգի փոխարեն կկայանա Փարիզում

Հաջորդը

Նոր տեխնիկա Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր հնարավոր տապալումը նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր խոչընդոտը։ Այս մասին իր ֆեյսբուքյան…
Դիտել

Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության համատեքստում․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո` տարածաշրջանային…
Դիտել

Այսօր Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:Ռազմական անվտանգության ապահովման բնագավառում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share