«Պատիվ ունեմ» խմբակցությունը պարգևավճարները ուղղելու է պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրների լուծմանը

«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝ զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը», – նշված է «Պատիվ ունեմ» դաշինքի տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք

Հաջորդը

ՀՀ նախագահը հադիպել է միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ամփոփվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի իրականացման սկզբնական արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020…
Դիտել

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն…
Դիտել

ՀՀ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share