Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին», – նշել է Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ…
Դիտել

Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share