Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի ևսպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:

Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

Մրցաշարն այս տարի կանցկացվի երկօրյա ձևաչափով՝ մայիսի 19-ից 20-ը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Խճուղավազքի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ, համարներ և հավաստագրեր:

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), ինչպես նաև հոգալ գիշերակացի և մի շարք այլ ծախսեր: Միջոցառման անցկացման համար կիրականացվեն տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում և այլն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրացական ավիաընկերությունը մայիսի 20-ից ուղիղ չվերթներ կսկսի Մոսկվա

Հաջորդը

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տուգանքի չափերը կխստացվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը. հայտարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը հայտարարություն է տարածել. «Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն…
Դիտել

Տեսչական մարմինը Սյունիքում կշռել է ծանրաքաշ 198 տրանսպորտային միջոց, արձանագրվել է 6 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով…
Դիտել

ԵՄ-ն Ադրբեջանի հետ Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում չի դիտարկվում․ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին…
Դիտել

Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը  Սլովենիայի Ռուժ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share