Պարոնայք գեներալներն անիմաստ են համարում

Սեյրան Օհանյանը հրաժարվել է մասնակցել իշխանության ներկայացուցչի հետ Հանրային հեռուստաընկերության եթերում բաց քննարկմանը։

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է. հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է», ֆեյսբուքում գրել է Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրավիրել էր Հանրայինի եթեր` բաց քննարկման։ Հայկ Կոնջորյանն ընդունել էր հրավերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մարդ է մահացել

Հաջորդը

Քննարկվել է ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Լարված իրավիճակ՝ Թբիլիսիի խորհրդարանի մոտ

Լարված իրավիճակ է ստեղծվել Թբիլիսիի խորհրդարանի մոտ։ Իրավիճակը սրվել է, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա գործակալների…
Դիտել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share