Պացիենտների կյանքին վտանգ է սպառնում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգում ստեղծված իրավիճակին։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ու մասնագիտական թիմերը կապի մեջ են ԼՂ հետ, և ծանր պացիենտների հսկողությունն իրականացվում է միացյալ ուժերով.

«Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ճնշում բանեցնել և, ի վերջո, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում, և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և հնարավորություն ընձեռնել՝ վերականգնել մարդկանց բնականոն կյանքը»,- նշել է Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանն ասել է, որ միջազգային կառույցներին փոխանցել են իրավիճակի հետևանքով ստեղծված խնդիրների մասին ինֆորմացիա. 

«Պահանջատեր ենք, որ բոլոր միջազգային կառույցներն իրենց կողմից ճնշում բանեցնեն և, ի վերջո, այս մարդկանց կյանքին վտանգ սպառնացող կրիտիկական վիճակի ուղղման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»,- ընդգծել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ ոչ միայն պաշտոնական գրագրությամբ, այլև անմիջական կապի միջոցով է աշխատանք տարվում։

Ըստ նախարարի՝ ԼՂ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե պարենային ապրանքների, թե դեղորայքի, թե բժշկական ապրանքների դեֆիցիտ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հաջորդը

Մեր հնարավոր տապալումը նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարում մեկնարկում են Իրան – ԱՄՆ բանակցությունները

ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները ժամանել են Կատարի մայրաքաղաք Դոհա՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռքբերված համաձայնությունը…
Դիտել

ՊԵԿ-ն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակում  իրականացնելու է պարզեցված վարչարարություն

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share