ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության դեպք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու: 

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խաղատուն կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Իսկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Հաջորդը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացել է մաքրուհին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան, բայց հրդեհների ռիսկը պահպանվում է. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հիմնական հացահատիկի դաշտերում հունձի աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով…
Դիտել

ԱՄՆ, Հնդկաստանը և Բրազիլիան 10 միլիոն, կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրների առաջին եռյակում են

Աշխարհում ավելի քան 120.69 միլիոն մարդ վարակված է COVID-ով: COVID-19 կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share