ՊԵԿ-ը կանխել է շուրջ 1 միլիոն տուփ ծխախոտի ապօրինի վաճառք

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400,000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մեկ այլ դեպքով էլ՝ 2023թ-ի ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ 270 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 490,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տոտալ ֆիասկո «բախում» Բևեռի և Դաշնակցության միջև Բրյուսելում՝ երկու կաթողիկոսների օրհնությամբ

Նախօրեին Բրյուսելի Հայ-Դուն շենքում դաշնակցականների և Բելգիայի հայերի կոմիտեի անդամների կողմից կազմակերպվել էր հանդիպում՝ ռուսամետ շարժման ցույցերի վերաբերյալ,…
Դիտել

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական…
Դիտել

Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոորյանը պատասխանել է «Новой газеты Европа»-ի լրագրողի հարցերին։ Լրագրողի դիտարկմանը, թե դուք անընդհատ  օգտագործում եք…
Դիտել

Աճյունների որոնման աշխատանքներ Ջրականում

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share