ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, միաժամանակ՝ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  դեպքի առթիվ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև  մարզերում  մանրածախ առևտուր իրականացնող երեք տնտեսվարող սուբյեկտի գործունեության հասցեներում բացահայտել են ընդհանուր առմամբ  1274 տուփ առերևույթ կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և ապրանքանիշը կեղծված  ծխախոտների վաճառքի փաստեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտները ձեռք են բերել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, այդ ապրանքանիշը ներկայացնող պաշտոնական ներկայացուցչի մեծածախ գներից անհամեմատ էժան գներով և իրացնում են մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա տվյալ ապրանքանիշի վաճառվող գներից ավելի ցածր գներով՝ վնասելով այդ ծխախոտի  ապրանքանիշը ներկայացնող անձի օրինական  գործունեությունը։

Այսպիսով, վերոնշյալ  անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը: Առերևույթ հանցագործության հատկանիշների փաստով նախապատրաստվում են նյութեր՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։

ՀՀ ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է  զերծ մնալ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելուց, տեղափոխելուց և օգտագործելուց կամ դրանցով ծխախոտային ապրանքները դրոշմավորելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հաջորդը

Տոյվո Կլաարը ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու

Առնչվող նյութեր
Դիտել

Թբիլիսի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն ամեն օր

Վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը Թբիլիսիից թռել է Մոսկվա։ Ինքնաթիռը Վնուկովոյում վայրէջք կկատարի 10:15-ին։ Թբիլիսի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն…
Դիտել

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։…
Դիտել

«Մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ. Արման Թաթոյան

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share