ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան» համակարգի ներդրմանն ընդառաջ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության գործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։ Այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով:

Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման ժամանակը։

Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։

ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի եւ մեկ փուլ: Արդյունքում կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կկարողանան «Մեկպ ատուհան» սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկանգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։

Այսպիսով, «Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի համապատասխան որակավորում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկիո 2020․ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Հաջորդը

ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Առնչվող նյութեր
Դիտել

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։…
Դիտել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից տրվել են համապատասխան կարգադրություններ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության…
Դիտել

Երեւանում քամուց վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարւթյունը հայտնում է, որ հուլիսի 24-ին, ժամը 19։52-ից 21։33-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share