ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 2021թ. 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists

Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի՝ ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր մուտքը կազմում է  38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է  38 մլրդ 249 մլն 247 հազար դրամով, երրորդում՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ն է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամով, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝   24 մլրդ 774 մլն 246 հազար դրամով:

Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝  16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ ընդհանուր մուտքերով: Հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը,  «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը,  «ՖԼԵՇ»-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ-ից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. թարմացված

Հաջորդը

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման  և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին…
Դիտել

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է. Էդմոն Մարուքյան

Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: Այս մասին ֆեյսբուքյան…
Դիտել

Նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում  է 2023 թվականի հուլիսից նվազագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share