ՊԵկ-ը սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։

Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաև հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը, չունենալ հարկային և (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման և վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՄԻՊ մշակած նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարությանը, Գյումրիի համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Ներառյալ Արցախի…
Դիտել

Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում…
Դիտել

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share