ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: 

«Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք կիրականացվեն առցանց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք

Հաջորդը

Արման Թաթոյանը միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից…
Դիտել

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է…
Դիտել

Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել. ՊՆ-ն պարզաբանում է

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share