Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։
Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս: