ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կան զոհեր

Հաջորդը

Պտղունք համայնքին պատճառվել է 11մլն. դրամի վնաս. գործը դատարանում է

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ…
Դիտել

Իրանը դեմ է

Mehr գործակալության հաղորդմամբ՝ Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության…
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,հարգելի մանկավարժներ և ծնողներ,շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share