ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների(Big Data)  վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:

ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման և բարելավման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով:

Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին:

Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաև հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները: ՊԵԿ նախագահը կարևորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը՝ հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու համար: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո և հանձնարարել է ներկայացնել լուծման հստակ մեխանիզմներ:

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման և հետագծելիության առցանց համակարգի աշխատանքն ու արդյունավետությունը, այլ գերատեսչությունների հետ գործակցությունը, մասնավորապես՝ տեղեկությունների փոխանակման մասով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում, ընդգծելով, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին:

Խորհրդակցության ավարտին ՊԵԿ նախագահը շրջել է տվյալների մշակման կենտրոնում, հետևել աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հաջորդը

Չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով։  Նշվում է, որ, ըստ ավելի…
Դիտել

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և…
Դիտել

Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ…
Դիտել

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում և Չինաստանում՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտի հետ։ Մինչև օգոստոսի վերջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share