ՊԵԿ-ում տեղի է ունեցել ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհանդեսը

ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները:

Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում» զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման և հետազոտության ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը:

Ըստ զեկույցի, 2020թ-ին Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը, ուր ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը, կազմում է 66,8 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա ունի: Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը, 33,2 տոկոս է, այս թիվը ոչ ֆորմալ տնտեսության նվազման դինամիկայի մասին է խոսում: Ի դեպ, առանց գյուղատնտեսության ճյուղի ոչ ֆորմալ տնտեսության ցուցանիշը գրեթե 15 տոկոս է կազմում:

Առաջիկա օրերին կամփոփվեն 2020թ.-ին կատարված աշխատանքները: Կուսումնասիրվեն բոլոր միտումները, որոնք ըստ ֆրանսիացի փորձագետի, ուղղված են համատեղ դրական աշխատանքների իրականացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվի հաղորդագրությունը կեղծ է. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Մոսկվան դրական է գնահատում Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ոստիկանապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը,…
Դիտել

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. ՀՀ նախագահը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:Հայաստանի նախագահը և…
Դիտել

ԵՄ-ն հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share