ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպաններն հաջողությամբ անցել են թեստավորման փուլը

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան։

ՊԵԿ-ից հայտնում են նաեւ, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են:

Դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործակցության հուշագրի շրջանակում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիտվայից Հայաստան է հասցվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

Առնչվող նյութեր
Դիտել

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։…
Դիտել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս հայտնաբերվել է 869 724 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

2022թ. ապրիլի 25-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share