Պեսկովը՝ Արցախում ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին

Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է», – ասել է Պեսկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում

Հաջորդը

Ձնահյուսի պատճառով ճանապարհ է փակվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման…
Դիտել

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատները վայր դնելու որոշմանը։ ««Վերածնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share