Պեսկովը պատասխանել է Փաշինյանի դիտարկումներին

Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարևորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից  Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի․ ԱՀ ԱԱԾ

Հաջորդը

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման…
Դիտել

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին Մ-16 /Մ-4/-Ոսկեպար-Նոյեմբերյան-/Մ-6/ ավտոճանապարհի կմ 16+400 հատվածում կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետեւանքով…
Դիտել

Բաքվի դատարանը հայ ռազմագերիների մասով որոշում է կայացրել

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական…
Դիտել

Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին՝ ասելով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share