Պետդեպն-ն ու ՆԱՏՕ-ն ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումը

Երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը ողջունել է Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղարությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին հայտարարել է, որ ջերմորեն ողջունում են հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար:

ՆԱՏՕ-ն եւս ողջունել է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Խավիեր Կոլոմինան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ խաղաղապահները վերադարձել են

Հաջորդը

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական…
Դիտել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության…
Դիտել

Աստանայում կկայանա Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը

Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը Աստանայում կանցկացվի նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք՝ Սիրիայի հարցով…
Դիտել

Արարատ Միրզոյանն Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share